Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ն չի ցանկանում, որ քառյակը փլուզվի. Վահրամ Բաղդասարյան


  
դիտումներ: 1165

Ցանկացած ժամի, եթե քվեարկություն հայտարարվի, քվորումի խնդիր չի լինի.

այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`անդրադառնալով օրվա վերջում ԱԺ դահլիճի գրեթե դատարկ լինելուն: Նրա խոսքով`պատգամավորի պարտականությունն է ներկայանալ աշխատանքի, բայց ոչ մինչև օրվա վերջ մնալ դահլիճում. պատգամավորն ինքն է որոշում, թե ինչպես ու որտեղ արդյունավետ կազմակերպի իր աշխատանքային գրաֆիկը:

«Գոհ ենք մեր հաճախելիությունից»,- նշեց Բաղդասարյանը:

ՀՀկ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև քառյակի հնարավոր պառակտմանը`նշելով, որ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ քառյակը փլուզվի, քանի որ իշխանությանն ուժեղ ընդդիմություն է հարկավոր:

«Բայց փորձը ցույց է տալիս, որ գաղափարական և քաղաքական հակասություններ կան»,- ասաց նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: