Օրակարգում ավելի առաջնային խնդիրներ կան, քան սահմանադրական բարեփոխումներն են. Նաիրա Զոհրաբյան
դիտումներ: 1281
Նրա խոսքով`ԲՀԿ-ն երբևէ որևէ բարեփոխման դեմ չէ: Բայց կարծում է, որ ներկա պահին ավելի առաջնային խնդիրներ կան, քան սահմանադրական բարեփոխումներն են:
«Մենք չենք ասում`փաթեթը լավն է, թե վատ, մենք միտումնավոր կերպով չենք մտնում բովանդակային քննարկումների մեջ: Մենք ասում ենք` այսօր օրակարգում շատ ավելի առաջնային խնդիրներ կան`արտագաղթ, գործազրկություն, աղքատություն, հավատի դեֆիցիտ: Այս բարդ ժամանակներում սահմանադրական բարեփոխումներն արդիական չեն»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նաև հավելեց, որ բարեփոխումների դեպքում կարևոր է ճիշտ պահի ընտրությունը, այլապես ցանկացած առողջ գաղափար կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, եթե իրավիճակն ու ժամանակը սխալ են ընտրված: