Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը մի օրում չդարձավ Ջեֆերսոն. Արամ Հարությունյան


  
դիտումներ: 914

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը մի ամբողջ պատմություն ունի: Նախկինում ընդդիմադիրներն էին դրա կարևորությունը բարձրաձայնում: Հետագայում դրա անհրաժեշտությունը ընդգծեց նախագահը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նախագահն ընդգծել է, որ իշխանությունը ներկայումս գերանձնավորված է: Սա բերում է բացասական երևույթներ: Իսկ այս սահմանադրությամբ, անցում կատարելով խորհրդարանական համակարգի, ընդդիմությունը հնարավորություն ունի ձևավորելու իր կառավարությունը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը դեմ էՍահմանադրական փոփոխություններին: Խոսրով հարությունյանի հետ բանավեճի ընթացքում նա նշեց, որ սա ընդամենը վերարտադրվելու փորձ է իշխանության կողմից. «Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը մի օրում չդարձավ Ջեֆերսոն: ՀՀԿ-ն վախենում է իշխանափոխությունից, դրա համար էլ բոլորին ճնշում է, ինչպես եղավ թետրվարին Գագիկ Ծառուկյանի հետ լարվածության շրջանում»:

Ըստ Արամ Հարությունյանի` Հանրապետական կուսակցությունն այլևս ռեսուրս չունի, որպեսզի կարողանա հաղթել խորհրդարանական, ապա` նախագահական ընտրությունների ժամանակ. «Դա արվում է մեկ մարդու համար: Սերժ Սարգսյանն այլևս վարկանիշ չունի ժողովրդի մեջ»,-նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: