ՆԱՏՕ. Ռուսաստանը դեռևս 1000 զինվոր ունի Ուկրաինայում
դիտումներ: 1321
ՆԱՏՕ-ի տեղեկություններով՝ սահմանի երկայնքով տեղակայված են նաև ավելի քան 20000 ռուս զինվորներ:
ՆԱՏՕ-ի կարծիքով այս թիվը մեծ և արդյունավետ ռազմական ուժ է ներկայացնում: ՆԱՏՕ-ն հայտնում է, որ զորքերից բացի Ուկրաինայի տարածքում գործարկվում է նաև ռուսական ռազմական տեխնիկա:
ՆԱՏՕ-ն անհանգստացած է ստեղծված իրավիճակով և Ռուսաստանին կոչ է անում միավորվել միջազգային հանրության և Ուկրաինայի հետ ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու նպատակով:
Մոսկվան շարունակաբար հերքում է Կիևի և Արևմուտքի այն պնդումները, որ Ռուսաստանը զորքեր ունի Ուկրաինայում և զենք է մատակարարում ապստամբներին: