Յուրգեն Կլոպ.«Մրցակիցը կարող է խնդիրներ ստեղծել»
դիտումներ: 1407
Եվ ահա, «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ «Ֆրայբուրգը» լավ թիմ է ևկարող է խնդիրներ առաջադրել:
«Մեր ֆուտբոլիստներից վեցը ազգային հավաքականների հանդիպումների պատճառով բաց են թողել վերջին մարզումները: Ցավոք, «Ֆրայբուրգը» լավ թիմ է: Նրանք ունեն խաղի ծրագիր, որը երբեմն լավ է աշխատում, երբեմն՝ վատ: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ֆուտբոլ թույլ կտանք նրանց խաղալ: Մրցակիցը կարող է խնդիրներ ստեղծել: Հույս չկա, որ մեզ հեշտ հանդիպում է սպասում»,- ասել է Կլոպը: