Հայերեն   English   Русский  

Արթուր Աբրահամի շնորհավորանքն Արթուր Ալեքսանյանին


  
դիտումներ: 2968

Գերմիջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.

«Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անչափ ոգևորող է նրա հաջողությունը և պարտավորեցնող այլոց համար` ապագա մրցումներում նման բարձունքներ նվաճելու համար: Շնորհավորում եմ Արթուրին եւ բոլորիս` այս մեծ հաղթանակի առթիվ: Հարգանքներս քեզ, Արթուր, դիտարժան մրցելույթ էր քո չեմպիոնական գոտեմարտը: Դու ըմբշամարտի արքա ես, կեցցե՛ս: Նոր հաղթանակների մաղթանքով և ընկերոջ անկեղծ ձեռքսեղմումով` Արթուր Աբրահամ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: