Շեֆլերա (ծառ հովանոց)
Երկրորդը նրա չափերն են : Բնության մեջ նա բավականին բարձրահասակ , մշտականաչ տերևներով ծառ կամ թուփ է, ինչի շնորհիվ տնային պայմաններում նա պատկառելի չափերի է հասնում:
Այս նրբագեղ բույսը կարող է հարմարվել նաև քիչ լուսավոր և ցուրտ սենյակներում, բայց հարմարավետ պայմաններում նրա պոտենցիալը բացվում է : Նրան խնամելը դժվար չէ, կարևորը ճիշտ տեղն ընտրելն և նրա փոքրիկ պահանջները բավարարելն է:
Շեֆլերան (Schefflera) Արալիևների ընտանիքի ներկայացուցիչ է և աճում է Ասիայի արևելյան ու հարավ արևելյան երկրներում, Ավստրալիայում, Նոր Գվինեայում և ում: Շեֆլերան ունի 250-300 տարատեսակ: Ճառագայթատերև և աստղատերև շեֆլերան (Schefflera actinophylla) ամենահայտնին է և լայն տարածվածը:
Ծաղկող շեֆլերաներ
Իր հայրենիքում շեֆլերան է կամ ավելի շուտ հսկայական թուփ, որը հասնում է 12 մետր բարձրության: Ամռան վերջում կամ աշնանը կարելի հիանալ նրա ծաղկման գեղեցկությամբ: Իր անսովոր ծաղկումով պայմանավորված` շեֆլերային անվանում են “ութոտնուկ ծառ”:
Իր երկրորդ անունը ` ”ծառ-հովանոց” շեֆլերան ստացել է իր ձևի շնորհիվ:
Այն ծառ է լայնացված հովանոցաձև ,բարակ ու մերկ ցողունների վրա, պսակով: Իսկ ամեն մի տերև արդարացնում է իր մականունը `շեֆլերայի մեծ, կաշվենման , մի փոքր կախված տերևները հիշեցնում են հովանոց:
Խնամքի գաղտնիքը.
Լուսավորությունը. Կանաչ տերևներով բույսի համար հարկավոր է ավելի ստվերոտ տեղ, քան երփներանգ տեսակի, որը ոչ բավարար լուսավորության դեպքում կարող է կորցնել իր էկզոտիկ գույները: Կարելի է թաղարը դնել արևի ճառագայթների ներքո, ինչը կարագացնի շեֆլերայի աճը: Չնայած բույսը հրաշալի է զգում նաև վատ լուսավորության ժամանակ, բայց այրող արևը վնասակար է բույսի համար:
Տան պայմաններում շեֆլերան կարող է հասնել 2 մետր բարձրության:
Ջրելը. Բույսը չի սիրում չորություն, այդ պատճառով այն հարկավոր է ջրել առատ և անընդհատ:
Խոնավությունը. Ինչպես բոլոր արևադարձային բույսերը, շեֆլերան սիրում է օդի բարձր խոնավություն: Խոնավություն հատկապես անհրաժեշտ է, երբ բույսերը ձմեռում են տաք բնակարաններում:
Ջերմաստիճանը. Շեֆլերան ջերմասեր բույս է, բայց կարող է դիմանալ ցածր ջերմաստիճանին, ձմռանը նրան անհրաժեշտ է առնվազն 10– 15°C: Ամռանը ամենաբարենպաստը մոտ 20°C, բույսը իրեն լավ է զգում, երբ գիշերը ջերմաստիճանը նվազում է:
Հողը. Այն պետք է ջրաթափանց լինի, թեթև և բերքատու: Լավագույն կազմությունը` 3 մաս ջերմոցային, մեկ մաս տորֆային և 1,5 մաս գետի խոշոր ավազ:
Բազմացումը. Շեֆլերան բազմացվում է մինչև 10սմ -անոց կտրոններով, ավելի լավ է այն բազմացնել գարնանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 24 °C:
Աճը. Այն բավականին արագ է