Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտիկներ Հրայր Շահվերդյանն ու Դավիթ Չելոյանը պարտվել են


  
դիտումներ: 875

Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային հերթական օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտվեցին: 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը 2:1 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Գագիկ Պոզոյանին, իսկ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը 3:0 հաշվով պարտվեց Միխել Պավել Զուրակովսկիին:

Նոյեմբերի 24-ին ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը: Նա 1/8 եզրափակիչում կմրցի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: