Հայերեն   English   Русский  

Բրիտանիան փորձում է սիրաշահել Շոտլանդիային անկախության հանրաքվեից առաջ


  
դիտումներ: 1066

Սեպտեմբերի 18–ին Շոտլանդիայում սպասվող անկախության հանրաքվեից առաջ բրիտանական իշխանությունները վերջին ջանքերն են գործադրում շոտլանդացիներին անջատումից հետ պահելու համար:

Քաղաքական երեք կուսակցությունների առաջնորդները Շոտլանդիային խոստացել են մեծ արտոնություններ տալ, եթե նրանք հետ կանգնեն անկախանալու որոշումից:

Վարչապետ Դեյվիդ Քեմերունի և խորհրդարանում կշիռ ունեցող կուսակցությունների ղեկավարների ստորագրած նամակը հրապարակվել է շոտլանդական թերթերից մեկում: Համաձայն դրան` բրիտանական իշխանությունները շոտլանդացիներին խոստանում են լայն արտոնություններ շնորհել, ինչպես նաև որոշիչ ձայն տալ առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը վերաբերող որոշումների կայացման ժամանակ: Չնայած այս ջանքերին, անկախության կողմնակիցները գտնում են, որ Շոտլանդիան բոլոր իրավունքներն ու լիազորությունները կունենա միայն անկախ պետության կարգավիճակում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: