Կոլեուս
Կոլեուս աճեցնելու կարևոր պայմանը արևի լույսն է, որը շատ ուժեղ ազդում է նրա գույների և աճի վրա: Պետք է միշտ հիշել, որ այս բույսի համար կարևոր է ընտրել լավ լուսավորված տեղ
Ջերմաստիճանը
Կոլեուսները սիրում են տաք օդ, լավ է, եթե ջերմաստիճանը 25 С աստիճան է:
Լուսավորությունը
Կոլեուսի համար ամենակարևորը պայծառ լույսն է, որի շնորհիվ տերևները գունավորվում են և օպտիմալ չափ ստանում: Լույսը որոշում է ամբողջ բույսի զարգացումը, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ամենաարևոտ տեղում
Ջրելը
Կոլեուսները սիրում են խոնավ հող, բայց ոչ թաց: Հարկավոր է խուսափել հողի չորանալուց: Թաղարում հողը պետք է պահել մի փոքր խոնավ: Եթե չի հաջողվել ջրել ժամանակին, նա մի քիչ թոշնում է և լավ ջրելու դեպքում` կես ժամվա ընթացքում նորից առույգանում է:
Օդի խոնավությունը
Օդի խոնավությունը կոլեուսների համար շատ կարևոր չէ, այն կարելի ցողել մեկ մեկ, բայց դա էլ անհրաժեշտ չէ: Աշխատեք ցողել դրանք ստվերոտ տեղերում:
Հողի բաղադրությունը
Կոլեուսը աճում է սովորական հողում:
Թաղարը
Հարկավոր է վերցնել միջին չափերի պլաստիկ կամ կերամիկայից թաղար, որի հատակում պետք է դնել դրենաժը: Որպես դրենաժ կարելի է օգտագործել կոտրված ամանեղեն կամ կերամզիտ:
Պարարտացում
Կոլեուսին կարելի պարարտացնել ամիսը մեկ, բայց գա էլ պարտադիր չէ, քանի որ նրա աճը պայմանավորված է լավ լուսավորությամբ:
Տեղափոխումը
Սովորաբար Կոլեուսները չեն տեղափոխում: Նրանք արագ աճում են և որպես օրենք երկու տարուց նրանց փոխարինում են նորերով:
Ծաղկումը
Ծաղկմանը կարելի է սպասել գարնան սկզբից մինչև ամառվա վերջ: Կոլեուսների ծաղիկները շատ խոշոր չեն և ամուր հասկաձև հավաքված են: Մեծ մասամբ կոլեուսների ծաղիկները երկնագույն են
Բազմացումը
Կոլեուսները բազմացնում են կտրոններով կամ սերմերով: Կոլեուսները կտրտում են, երբ նա շատ է մեծանում և անշնորհք տեսք ստանում: Փետրվարին կոլեուսի ծայրերը կտրում են այնքան, որ բույսի վրա մնա 7-8 աճի կետեր (աչքեր): Դրանից հետո առաջացած շիվերը օգտագործում են որպես կտրոն: Դրանք պետք է կտրել սուր դանակով, որից հետո դնել ջրի մեջ: Արմատներ հայտնվելուց հետո շիվերը դրվում են հողի մեջ :
Եթե անհրաժեշտություն կա աճեցնել կոլեուսը սերմերով, ապա դրա համար լավագույն ժամանակը գարունն է` մարտ կամ ապրիլ ամիսները:
Վնասատուները
Սովորաբար կոլեուսները չեն ցողում և որոշ դեպքերում քիչ խոնավության պատճառով ծաղիկների վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզեր , որոնք արագ կվերանան բույսը ջրով ցողելուց հետո:
Կյանքի տևողությունը
Կոլեուսը բազմամյա բույս է, բայց սովորաբար այն աճեցնում են ամեն 1-2 տարին մեկ: