Պախիստախիս
Պախիստախիսը դեղին է` Pachystachys lutea, այն աճում է մինչև 50 սմ: Բավականին բարակ ցողունի վրա տեղավորված են օվալաձև խոշոր, սրացած ծայրերով, մի քիչ կնճռոտ մուգ կանաչ տերևները: Հասկատիպ դեղին կամ կարմիր ծաղիկներին ծածկող տերևների երկարությունը հասնում է մինչև 10սմ : Իրենք` ծաղիկները, սպիտակ են մոտ 5սմ երկարությամբ և շատ գեղեցիկ ձև ունեն: Պախիստախիսը ծաղկում է գարնան վերջից մինչև աշուն, դա նշանակում է, որ դեղին ծածկող տերևները երկար դիմանում են, չնայած ծաղիկները արագ թառամում են:
Խնամքը
Ջերմաստիճանը.
Գերադասելի է 18-20°С աստիճան տաքությամբ սենյակ, ձմռանը ամենաքիչը 14°С:
Լուսավորությունը.
Պախիստախիսը սիրում է լուսավոր տեղ, պայծառ լույս`ամռանը պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից:
Ջրելը.
Առատ ջրել գարնանն ու ամռանը: Ձմռանը ջրում են չափավոր, թողնելով հողը չորանա, բայց լրիվ չորացնել հարկավոր չէ:
Ապրիլից օգոստոս երկու շաբաթը մեկ պարատացնել սենյակային բույսերի համար նախատեսված պարարտանյութերով:
Օդի խոնավությունը.
Պախիստախիսը գարնանը և ամռանը սիրում է հաճախակի և պարբերաբար ցողվել:
Տեղափոխում
Պախիստախիսը տեղափոխում են տարին մեկ անգամ` գարնանը: Լավ դրենաժը պարտադիր է:
Բազմացում
Կատարվում է 10-15սմ երկարությամբ ճյուղերի կտրոններով: Լավ կլինի մի քանի կտրոն դնել մի թաղարի մեջ: