Հայերեն   English   Русский  

Քառյակը դարձավ Եռյակ.Առավոտ


  
դիտումներ: 1613

Այսօր Քառյակի նիստն էր:Այս մասին հաղորդում է Առավոտը

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննարկել են երեք հիմնական հարցեր՝ առաջինը հանրահավաքի անցկացման օրն ու վայրն է որոշվել, հանրահավաքի օրակարգն ու բովանդակությունը եւ մարզային այցերը՝ միասնական: «Որոշվել է, որ Քառյակի 3 քաղաքական ուժեր հոկտեմբերի 10-ին, ժամը 18 -ին կանցկացնեն հանրահավաք. «ՀՅԴ-ի մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցի միասնական հանրահավաքին՝ այն հիմնավորմամբ, որ կան տարաձայնություններ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ բնականաբար, հանրահավաքում չէր կարող սահմանադրական փոփոխությունների մասին խոսք չլինել: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ինտրիգ չփնտրել՝ ասելով. «Բազմաթիվ հարցերում քառյակը միասնական է: Հանրահավաքում Քառյակի անունից կհնչեցվի մեր 12 կետերի կատարման արդյունքը»: ՀՅԴ-ն չի մասնակցի նաեւ մարզային հանդիպումների շարքին: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: