Ըմբիշ Դավիթ Սաֆարյանը` Նուսուևի հուշամրցաշարի հաղթող
1/8 եզրափակչում հայ ըմբիշը վստահ հաղթանակ տարավ ռուսաստանցի Արտեմիր Կուանտովի նկատմամբ (10:0): Քառորդ եզրափակչում Սաֆարյանը 10:6 հաշվով հաղթեց օսեթ Ասլան Քոշտիին: Եզրափակչի ուղեգիրը հայ մարզիկը վիճարկեց 19-ամյա դազստանցի Ահմեդ Ուսմանովի հետ: Սաֆարյանը միչև վերջին պահը 1:3 հաշվով պարտվում էր պատանի ըմբիշին, սակայն գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ, նրան հաջողվեց հաղթանակ կորզել (6:3): Եզրափակչում հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց դաղստանցի Մուրշիդ Մութալիմովին:
2014 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը մեկնարկային գոտեմարտում 6:1 հաշվով առավելության հասավ Մագոմեդրասուլ Մագոմեդովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց դաղստանցի Արտյոմ Գեբեկովին, վերջինս մտավ եզրափակիչ, ինչը հայ ըմբիշին թույլ տվեց շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Բարսեղյանը 2:3 հաշվով առավելության հասավ Ստեփան Սորկոմովի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 10:3 հաշվով հաղթեց Մոլդովան ներկայացնող Ալեքսանդր Կիրտոակեին:
Դեկտեմբերի 5-ին մրցագորգ դուրս կգա Հայաստանը ներկայացնեղ վերջին ըմբիշը` Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:
Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 4-ին, կեզրափակվի 5-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում: