Թուրքիան չի ճանաչում Ղրիմում անցկացված ընտրությունների արդյունքները
դիտումներ: 1058
Այս մասին հաղորդում է "Anadolu" գործակալությունը: Թուրքիան նաև չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին` այն համարելով անօրինական: Միևնույն ժամանակ Թուրքիան անհանգստություն է հայտնել, որ Ղրիմում ոտնահարվում են տեղի թաթարների իրավունքները և հայտարարել, որ պատրաստ է պաշտպանել և աջակցել նրանց: Ավելի վաղ ԱՄՆ-ի և Վրաստանի իշխանությունները ևս հայտարարել են, որ չեն ճանաչում Ղրիմում կայացած ընտրությունների արդյունքները: