Հայերեն   English   Русский  

Հովեա


  
դիտումներ: 2095

Հովեան արմավենիների ընտանիքին է պատկանում: Այս Արմավենիների հայրենիքը դրախտային Օկեանիա կղզիներն են: Բնական պայմաններում նրանց բարձրությունը հասնում է 10 մետրի:

Հովեա

Նրա շքեղ բացված տերևները հիշեցնում են հովհար և հասնում են 4.5մետր երկարության: Ծաղկաբուծության մեջ ամենահայտնին Հովեա Ֆորստերան է և Հովեա Բելմորան: Այս երկուսը պարզ և հարմար է աճեցնել տնային պայմաններում:

Խնամքը

Ամբողջ տարվա ընթացքում նախընտրելի է 16-20 աստիճան ջերմություն:

Լուսավորությունը

Լավագույնը պայծառ լույսն է առանց արևի ուղիղ ճառագայթների, նաև կարող է լավ աճել կիսաստվերում: Խոնավության համար պետք է պարբերաբար, 7-10 օրը մեկ բույսը ցողել գոլ ջրով: Այս արմավենու համար ջրելը շատ կարևոր է , հողը միշտ պիտի խոնավ լինի: Թույլ մի տվեք, որ հողը չորանա կամ ավելորդ ջուր մնա թաղարի մեջ: Տնային պայմաններում հովեան հազվադեպ է ծաղկում: Այն երկար է ապրում: Հովեան համբերատար բույս է և տնային պայմաններում հեշտ է պահելը:

Բազմացումը

Ամենաճիշտը հովեան սերմերով բազմացնելն է, երիտասարդ ճյուղերին տնային պայմաններում հարկավոր է 24-26 աստիճան ջերմաստիճան, լավ ջրել և լուսավորություն: Նոր արմավենիներ լավ կլինի աճեցնել ջերմոցում կամ ծաղկանոցում:

Հիվանդություններն ու բարդությունները

թե հովեան չորանում է , ապա դա նշանակում է խոնավության պակաս : Նրան ավելի շատ ուշադրություն պետք է դարձնեք: Հովեայի վնասատուն որդն է:

Տեղափոխումը

Երիտասարդ արմավենիները լավ կլինի տեղափոխել գարնանը, երկու տարին մեկ անգամ: Մեծ ծառերը հարկավոր է տեղափոխել ծայրահեղ դեպքում, հաճախակի տեղափոխումները կարող են վնասել աճին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: