Հայերեն   English   Русский  

Արդեն 6 ամիս է, ինչ ամուսնացել եմ. Արթուր Աբրահամ


  
դիտումներ: 2288

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ժամանել է Հայաստան:

Ավանդույթի համաձայն` բռնցվքամարտիկն այստեղ կանցկացնի իր հանգիստը հաղթական մարտից հետո: Նա պլանավորում է հանդիպել հարազատների, իր ոլորտի ներկայացուցիչների հետ և պարզապես վայելել ժամանակը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց ոչ միայն պրոֆեսիոնալ կարիերայից, այլև հայտնեց նորություններ անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Լրագրողներն անակնկալի եկան, երբ Արթուր Աբրահամը խոստովանեց, որ արդեն 6 ամիս է, ինչ ամուսնացել է: Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում. «Կնոջս անունը Մերի է: Նա ուսանող է. սովորում է Երևանի պետական համալսարանում»:

Հանրահայտ մարզիկը խոստովանեց, որ թեև նոր են ամուսնացել, սակայն չեն հասցնում շատ ժամանակ անցկացնել իրար հետ, քանի որ ինքը շատ զբաղված է: Նա անընդհատ մարզվում է, իսկ տարվա ընթացքում 8 ամիսը անց է կացնում հյուրանոցներում:

Խոսելով իր երազանքների և ապագայի պլանների մասին , Աբրահամը նշեց, որ կա մի բան, որ դեռևս չի հասցրել իարգործել. «Իմ մեծագույն երազանքն է ունենալ երեք երեխա: Ես հիմա ունեմ ամեն ինչ, սակայն այդ կարևոր կետը բաց է մնացել իմ կյանքում»:

Իսկ այն հարցին, թե կցանկանար արդյոք, որ երեխաները շարունակեին իր ճանապարհը, Արթուր Աբրահամը նշեց. «Չէի ուզի, որ իմ երեխաները զբաղվեին այս սպորտաձևով: Բռնցքամարտը շատ դժվար և տանջալից աշխատանք է: Ավելի լավ է նրանք ֆուտբոլով կամ բասկետբոլով զբաղվեն»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: