Տնական լիմոն կամ պտղաբեր լիմոն ձեր տանը
Պանդերոզի լիմոնը ծաղկում է տարին 4 անգամ
Տնային լիմոնների հատապտուղները լավ աճում ու հասունանում են, նրանք ավելի համով են, քան ներկրածները, քանի որ վերջիններս կտրում են չհասունացած: Այո, դա այդպես է, ցիտրուսների պտուղները համարվում են, ոչ թե միրգ, ինչպես շատերը կարծում են: Որպեսզի քաղցր տեսակի ցիտրուսների պտուղները համեղ լինեն, անհրաժեշտ է նրանց խնամքի և պահելու համար ստեղծել լավ պայմաններ: Ձմռանը ցանկալի է նաև լամպի լուսավորություն:
Ցիտրուսների տերևները արձակում են թռչող նյութերի խառնուրդ`ֆիտոնցիդներ, որոնք օդը մաքրում են շատ հիվանդաբեր մանրէներից: Այսպիսով, ցիտրուս բազմացնողները, իրենք էլ չկասկածելով, ավելի քիչ են հիվանդանում մրսածության հիվանդություններով:
Լիմոնի հաճելի հոտը մարդու վրա թարմացնող ազդեցություն է թողնում, հանում է սթրեսները, բարելավում է տեսողությունը, բարձրացնում է աշխատունակությունը: Հոտը արձակում են ոչ միայն պտուղները, այլև լիմոնի ծառի տերևները:
Այդ պատճառով շատ այգեպաններ, ովքեր աշխատում են համակարգչի վրա, ընտրում են ուժեղ հոտ արձակող տեսակներ: Շաբաթը մեկ մաքրում են տերևները `միաժամանակ ուժեղացնելով հոտը:
Լիմոնի և թուրինջի պտուղները բուժիչ հատկություններ ունեն, քանի որ պարունակում են շատ վիտամիններ: Տնային պայմաններում ցիտրուսային ծառերը ապրում են մինչև 70 տարի, իսկ պլանտացիաներում 100-200տարի:
Տեղափոխում
Լիմոնի, նարնջի և այլ ցիտրուսների տնկիները մինչև 1-3 տարեկան հասակն ամեն տարի տեղափոխում են նոր թաղարի և հողի մեջ: Տարիքով բույսերը` 2-3 տարին մեկ: Լիմոնը կարելի է տեղափոխել տարվա ցանկացած ժամանակ, սակայն ցանկալի է գարնանը:
Ջրելը
Ցիտրուսները ջրում են քլորից առանձնացած, տան ջերմաստիճանի , ջրի խողովակից վերցված ջրով: Ձմռանը ջուրը մի փոքր գոլացնում են:
Տնային լիմոնները անհրաժեշտ է պարարտացնել
Ծառերը անպայման պետք է ջրել պարարտացված ջրով ամիսը 3-4 անգամ: Ձմռանը ,եթե բույսը քնած է, պարատանյութ պետք է հազվադեպ տալ: Չորս լիտրանոց թաղարը պետք է ջրել մեկ բաժակ պարարտանյութով:
Լուսավորությունը
Ձմռանը, երբ օրը կարճ է, ցիտրուսային բույսերը ցանկալի պահել 7-14 աստճան տաքության պայմաններում: Այդ պայմաններում ծառը քնում է և լավ լուսավորության պահանջ չունի: Եթե ծառը աճում է տաք սենյակում` +18…+22°С, ցանկալի է լրացուցիչ լուսավորություն, քանի որ ընդհանուր օրվա լույսը 10-12 ժամ է:
Լիմոնի բազմացումը
Հայտնի է լիմոնի բազմացման երեք եղանակ:
սերմերով
բույսի հյուսվածքի եղանակով
վեգետատիվ (պատվաստում կամ կտրոններով)
Սերմերով
Պտղաբերության համար միջինով պետք է սպասել մինչև 20 տարի, իսկ արդյունքը միշտ չէ, որ լավն է : Իհարկե, եթե վերցնենք որոշակի տեսակ, օրինակ Պոնդերոզան և օգտագործենք հատուկ գյուղտեղնիկա, կարելի է ստանալ պտղաբեր ծառ 4-6 տարում:
In Vitro եղանակ
Բույսի այս եղանակով (In Vitro) `հյուսվածքով բազմացուման դեպքում տերևի կտորը տեղադրում են հատուկ սննդարար-խթանիչ միջավայրում: Աճեցնում են փոքրիկ բույսը առանց արմատների, հետո արմատակալում են և տնկում հողում: Այս եղանակը պահանջում է հատուկ սարքավորումներ և մեթոդիկա, այդ պատճառով դա սիրող ցիտրուսաբանների ուժերից վեր է:
Բազմացման վեգետատիվ եղանակ
Սա բազմացման ամենատարածված ձևն է, որը բաժանվում է երեք եղանակի:
Առաջին եղանակ`կտրոններով: Այն լիմոնի և ցիտրոնի բազմացման ամենահաջողված եղանակն է, հատկապես բարձրահասակ տեսակների համար: Նարինջները այնքան էլ լավ չեն աճում, բայց այնուամենայնիվ այս եղանակը խորհուրդ են տալիս:
Տնական բույսը կտրոնում են սովորաբար գարնանը կան ամռանը: Բազմացման համար վերցնում են լիմոնի ճյուղ `երեք տերևներով, ներքևի մասը մշակում են արմատակալման խթանիչով և խրում թեթև ավազաոտ հողի մեջ, ջրում և ծածկում ապակյա բանկայով: Ջրում են ամեն օր: Երիտասարդ ճյուղեր երևալուն պես բանկան կարելի է հանել:
Երկրորդ եղանակը` հատումներով: Սա ավելի նպատակահարմար է նարինջի համար: Բայց լիմոնի համար էլ վատ չէ:
Պտղաբեր ծառի լավ զարգացած ճյուղի վրա օղակաձև հանում են կեղևը`1-2սմ լայնությամբ: Մերկացած փայտը մշակում են արմատակալման խթանիչով, ծածկում ճահճային մամուռով, որը խառնված է գետի ավազի հետ և փաթաթում սև պոլիէթիլենով: Որոշ ժամանակ անց երևում են արմատները: Մեկ երկու ամիս սպասելուց հետո ճյուղը արմատներով կտրում են և տնկում: Այս եղանակի երեք տարատեսակներ կան`ռուսական, հոլանդական և Կոմբի: Վերջինը լավ է մանդարինների համար:
Երրորդ եղանակը `պատվաստումն է : Տնական ցիտրուսների համար խորհուրդ է տրվում: Ճեղքվածք կտրոնի համար կամ պարզ պատվաստում: