Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում հրթիռային հարձակումից զոհվել է 10 մարդ


  
դիտումներ: 901

Չորեքշաբթի օրը արևելյան Ուկրաինայում ռուսամետ ապստամբների արձակած հրթիռից զոհվել է 10 խաղաղ բնակիչ, ևս 12-ը վիրավորվել են:

Ապստամբները ռուսական արտադրության Գրադ տեսակի հրթիռը արձակել են Նիժնայա Կրինկա գյուղում, որտեղ ուկրաինական ուժեր են կենտրոնացած: Գյուղը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկ քաղաքի մոտակայքում:
Ուկրաինայի ռազմական ուժերի տեղեկություններով՝ հարձակման ընթացքում ավերվել է բնակելի ինը շենք:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: