Ռուս գիտնականներին հաջողվել է կենդանացնել 30 հազար տարեկան բույս: Proceedings of the National Academy of Sciences ամսագրում մանրամասն պատմվում է, թե ինչպես է դա նրանց հաջողվել:
Silene stenophylla կոչվող բույսը, որը սառած վիճակում գտնվել է 38 մետր խորության տակ, հանվել է Կալիմա գետի մոտակայքից: Այդքան տարի սառցե «պատյանով»քողարկված բույսի սերմերը զերծ են մնացել ջրի և օդի ազդեցությունից: Գիտնականներին հաջողվել է աճեցնել բույսը` շնորհիվ դրա մեջ առկա սախարոզի մեծ քանակի: