Բոնսայներ
Պատմությունը
Բոնսայի տեսակի առաջացման առաջին հավաստի գրավոր աղբյուրները գալիս են Չինաստանից և վերաբերում են Տան դինաստիայի ժամանակաշրջանին (VIII—X вв.), որտեղ առաջին անգամ պատերի գեղանկարչության մեջ հայտնվում են պենցզայերի պատկերներ` բույսեր վերցված բնությունից և թաղարների մեջ տեղավորած: Այդ բույսերը աճեցնում էին բուդդա վանահայրերը, հավանաբար մի քանի դար մեր թվարկությունից առաջ: Հետագայում դա դարձավ տեղական ազնվականության զբաղմունքներից մեկը:
Բոնսայները զարդարում էին ճապոնական տներն ու այգիները: Տոկուգավայի ժամանակաշրջանում պարտեզների ձևավորումը նոր թռիչք ունեցավ` ազալիաների և կլյոների աճեցումը դարձավ հարուստների ժամանց: Գաճաճ բուսաբուծությունը (խատի-նո-կի — «ծառ թաղարի մեջ») նույնպես զարգացավ, բայց այն ժամանակվա բոնսայները շատ մեծ էին:
Այժմ բոնսայների համար օգտագործում են սովորական ծառեր, նրանք փոքր են մնում անընդհատ կտրտվելու և այլ մեթոդների շնորհիվ: Այդ դեպքում արմատների, սահմանափակ թաղարի չափերի և բոնսայի վերգետնյա մասի հարաբերակցությունը պետք է համապատասխանի բնության մեջ եղած մեծ ծառի չափսերին:
Ձևերը
Ներկայումս գոյություն ունեն բոնսայների հետևյալ ձևերը.
Տյոկան(Chokkan)- Ֆորմալ ուղիղ ձև, այս ավանդական ձևում ցողունը ուղիղ է`արմատի մոտ հաստացած:
Մոյոգի(Moyogi)-ոչ ֆորմալ ուղիղ ձևում ճյուղերը կամ ցողունը կարող է մի փոքր ծռված լինել: Ցողունի գագաթը միշտ ուղիղ գծի վրա է `արմատի սկսվելու տեղում, գետնին ուղղահայց:
Սոկան(Sokan)- «կրկնակի ցողուն»-ը կոմպոզիցիա է, ինչը նրան առանձնացնում է մյուս երկու ցողուն ունեցողներից: Նրանք կարող են լինել տարբեր չափերով և ձևավորել մի պսակ:
Սյական(Shakan)- թեքված ձև , տարբերվում է ուղիղ ֆորմալ ձևից, որովհետև ցողունը գետնի հետ անկյուն է կազմում:
Կենգայ(Kengai)- կասկադը նմանեցված է ջրի ափին կամ սարերի վրա աճող ծառերին: Լրիվ կասկադի դեպքում ծառի գագաթը թաղարի սահմաններից իջնում է բավականին ներքև `հողից էլ ցած: