Հայերեն   English   Русский  

Syria: Amnesty says 200 civilians die in Russian air strikes


  
դիտումներ: 2073

Սիրիայի տարածքում Ռուսաստանի օդուժի իրականացրած ռմբակոծությունների արդյունքում առնվազն 200 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին ամփոփիչ զեկույցով է հանդես եկել Amnesty International գործակալությունը:

Գործակալությունից հայտնում են, որ իրենք «հեռակա կարգով» ուսումնասիրել են 2015թ, սպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Հոմսում, Համայում, Իդլիբում, Լաթաքիայում և Հալեպում ռուսական ուժերի կողմից իրականացված վեց հարձակումների հետևանքները` ուսումնասիրելով ստացված տեսաձայնագրությունները և հաշվի առնելով ռազմական փորձագետների կարծիքները: Գործակալությունը նաև հեռախոսային կամ ինտերնետային հարցազրույցներ է անցկացրել հարձակումների 16 վկաների հետ:

Amnesty-ն նաև հայտնում է, որ իրենք ապացույցներ ունեն այն մասին, որ «Ռուսաստանը Սիրիայում կասետային զենք է կիրառել, որի օգտագործումը միջազգայնորեն արգելված է»: Սա կարող է որակվել որպես Ռուսաստանի կողմից իրականացված պատերազմական հանցագործություն` հատկապես հաշվի առնելով զոհերի մեծ թիվը:

«Սիրիայում Ռուսաստանի իրականացրած ռմբակոծությունը դարձել է հարյուրավոր խաղաղ բնակիչների մահվան պատճառ` առաջացնելով բնակավայրերի, մզկիթի, մարդաշատ շուկայի և բժշկական հաստատությունների զանգվածային ավերածություններ: Այդ հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են», - ասել է Ֆիլիպ Լյութերը` Amnesty International գործակալության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով զբաղվող բաժնի ղեկավարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: