Խոզի բդի այլընտրանքային տարբերակ. խոզամսով ռուլետներ
Բաղադրությունը
800 գ խոզի փափկամիս
150 գ սև սալորաչիր՝ առանց կորիզի
2 ճաշի գդալ ձեթ
հազարի տերևներ
աղ ու սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Խոզի ոչ յուղոտ միսը պետք է 7 մմ հաստությամբ շերտերով կտրատել հյուսվածի երկարությամբ: Հետո դրանք ծեծել երկու կողմից, որ փափկեն: Սալորաչրի վրա տաք ջուր լցնել ու 30 րոպեից ջուրը դատարկել, ապա հնարավորիս չորացնել:
Ծեծած խոզամսի վրա աղ ու պղպեղ ցանել, յուրաքանչյուր մսաշերտի վրա 2 սալորաչիր դնել մի կողմից, ապա միսը ռուլետի նման փաթաթել ու փայտե չոփիկով ամրացնել կամ էլ թելով կապել: Ռուլետները շարել տաք ձեթի մեջ ու երկու կողմից տապակել փռում, 15 րոպե: Պատրաստի ռուլետները կարելի է շերտերի բաժանել:
Մատուցվող ափսեի վրա դասավորել հազարի թերթերը ու վրան շարել ռուլետները, զարդարել բուլղարական կարմիր տաքդեղով:
Կարելի է հետը որպես խավարտ մատուցել կարտոֆիլ կամ էլ թարմ բանջարեղենային աղցան:
Նույնը կարելի է պատրաստել նաև թռչնամսից:
Բարի ախորժակ: