Թուրքական բանկերը և կառավարական գրասենյակները կրկին ենթարկվել են անանուն կիբերհարձակման
Դեկտեմբերի 14-ից Թուրքիայի կառավարությունը պայքարում է հաքերային հարձակումների դեմ, որոնց արդյունքում տուժել են ոչ միայն պետական համակարգերը, այլ նաև խոշոր բիզնեսը: Նախարարները հայտնում են, որ ներկա պահին իրենք քիչ բան կարող են անել շտկելու իրավիճակը:
«Մեզ համար դժվար է բացահայտել այս հարձակումների աղբյուրը: Մանրամասն աշխատանքների արդյունքում պարզ կդառնա` արդյոք դրանք իրականացվում են հաքերների, թե երկրի ներսում գործող որոշ խմբերի կողմից», - ասել է կապի և հաղորդակցության նախարար Բինալի Յիլդրիմը:
Շրջանառվող լուրերն այն մասին, որ «Անոնիմուս միջազգային հաքերային խումբը պատերազմ է հայտարարել Անկարային` վերջինիս մեղադրելով ԻՊ-ին աջակցելու մեջ, հաստատվեցին այն բանից հետո, երբ խմբավորումն իր վրա վերցրեց Ծննդյան տոնին տեղի ունեցած կիբերհարձակման պատասխանատվությունը: