Հայերեն   English   Русский  

Զինված հարձակում եգիպտական հյուրանոցի վրա


  
դիտումներ: 893

Ամենաքիչը երկու զբոսաշրջիկ է տուժել եգիպտական Կարմիր ծովի հանգստավայր Հուրգադա քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի վրա զինված հարձակման հետևանքով, գրում է BBC-ն` հղում կատարելով Reuters-ին:

Ըստ Եգպիտոսի անվտանգության ծառայության տրամադրած տեղեկության` հարձակում գործողները հենց այդ նպատակով էլ ժամանել են հանգստավայր:

Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ ոստիկանական ուժերի գործողության արդյունքում հարձակվողներից մեկը զոհվել է: Հարձակումը տեղի է ունեցել եգիպտական «Բելլա Վիստա» հյուրանոցում: Այժմ պարզվում է տուժողների ազգությունը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: