Հայերեն   English   Русский  

Իսպանիայի արքայադուստրը կկանգնի դատարանի առջև


  
դիտումներ: 746

Իսպանիայի արքայադուստր Քրիստինան, որ մեղադրվում է հարկային խարդախությունների մեջ, երկուշաբթի Մալյորկայի մայրաքաղաք Պալմայում կկանգնի դատարանի առջև: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Հարկային խարդախության գործով 18 մեղադրյալների թվում է նաև Քրիստինայի ամուսին Ինակի Ուրդանգարինը, որ ձեռքի գնդակի օլիմպիական մարզիկ է: Վերջինս իր գործընկերների հետ հիմնել է սպորտային բարեգործական հիմնադրամ, որը, ըստ մեղադրող կողմի, օգտագործվել է Իսպանիայի նահանգային իշխանությունների հետ կնքված կեղծ պայմանագրերի միջոցով սպորտային միջոցառումներ կազմակերպելու և պետությունից ստացված ողջ գումարն անձնական հաշիվներին փոխանցելու համար:

Արքայադուստրը, որ ժխտում է իր առնչությունը խարդախություններին, 1970-ից ի վեր թագավորական ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, որ ենթարկվում է քրեական հետապնդման:

Հիշեցնենք, որ թեև անցյալ տարի Իսպանիայի թագավոր Ֆելիպեն քրոջը զրկել է Պալմայի դքսուհու տիտղոսից, Քրիստինան շարունակում է մնալ գահի հավակնորդների թվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: