Հռոմի Պապը Եվրոպային կոչ է արել ավելի արդյունավետ մոտեցում ցուցաբերել փախստականների հարցում
Սուրբ Աթոռի ներկայացուցիչների համար հնչեցրած ելույթում հոգևոր առաջնորդը դատապարտել է միջազգային հանրության կողմից ընդունված տարբերակումը հետապնդումներից և աղքատությունից խուսափող փախստականների միջև: Նա ասել է, որ մարդկության պատմության ընթացքում զանգվածային գաղթերի բազմաթիվ ալիքներ են եղել, և այսօր մարդկությունը չպետք է թույլ տա, որ սեփական անվտանգության համար վախը փոխարինի մյուսների արժանապատվությունը հարգելու սկզբունքին:
Ըստ Ֆրանցիսկոս I-ի փախստականների ներկայիս հոսքը խաթարում է Եվրոպայի կողմից մշտապես քարոզվող մարդասիրական ոգու հիմքերը, սակայն Հռոմի Պապը կարծում է, որ Եվրոպան կարող է հավասարակշռություն գտնել սեփական քաղաքացիներին պաշտպանելու պարտականության և ներգաղթյալներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության միջև: