Հայերեն   English   Русский  

Դանիան մտադիր է փախստականներին ապաստան տրամադրելու դիմաց բռնագրավել նրանց գույքը


  
դիտումներ: 690

Դանիայի իշխանությունները համաձայնել են փոփոխություններ մտցնել ներգաղթյալներին վերաբերող օրենքներում: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Փոփոխությունների մասին հնչող առաջարկներում տեղ է գտել բավականին վիճահարույց մի կետ, ըստ որի Դանիայի կառավարությունը կարող է փախստականներից բռնագրավել նրանց մինչև 1500 եվրո արժողությամբ ունեցվածքը` հոգալու նրանց կեցության ծախսերը:

Անցյալ շաբաթ ներգաղթի հարցով նախարար Ինգեր Ստոյբերգը հայտարարել է, որ փախստականներին կթույլատրվի նախկինում առաջարկված 400 եվրոյից ավելի գումար ունենալ իրենց մոտ:

Դանիայում ապաստան փնտրողների թվի զգալի աճը բողոքի ալիք է առաջացրել խորհրդարանում փոքրամասնություն կազմող աջական իշխանությունների դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: