Ուկրաինան ցանկանում է ետ վերադարձնել Ղրիմը
Հիշեցնենք, որ թերակղզին Ռուսաստանի կազմ է անցել 2014թ. մարտին:
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներից մեկն այն է, որ Ղրիմին Էլեկտրաէներգիայով ապահովող ենթակառուցվածքները կաթվածահար են եղել, ինչի արդյունքում թերակղզին տուժում է հաճախակի կրկնվող հոսանքազրկումներից:
Ռուսաստանը դեռևս ի վիճակի չէ բավարար էլէտկտրաէներգիա մատակարարել Ղրիմի բնակիչներին, իսկ Պորոշենկոն իր պայմաններն է առաջարկում:
«Մենք պատրաստ ենք Ղրիմին էլէկտրաէնէրգիա մատակարարելու նոր համաձայնագիր ստորագրել, եթե այդ համաձայնագրում նշվի, որ Ղրիմը Ուկրաինայի մասն է», -ասել է Պորոշենկոն:
Ուկրաինան պահանջում է, որ Ռուսաստանը կատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: