Հայերեն   English   Русский  

Երեք տարեկան աղջիկը 12 օր միայնակ մնացել է արջերով ու գայլերով լի անտառում


  
դիտումներ: 1528

Երեք տարեկան աղջիկը, որը Սիբիրի ամայության մեջ միայնակ գոյատևել է մեկ տասնյակ օր ու գիշեր, հիվանդանոցից դուրս է գրվել առողջ վիճակում:

Կարինա Չիկիտովա

Կարինա Չիկիտովային անցած ամիս փրկել են խիտ անտառից, որտեղ արջեր և գայլեր են վխտում:

Այժմ հինգ շաբաթ Ռուսաստանի երկու հիվանդանոցներում ստուգումներ անցնելուց հետո նա վերադարձել է Սախայի հանրապետությունում գտնվող իր հեռավոր գյուղ:
Շունը մնացել է Կարինայի մոտ, նրան գիշերները տաքացնելով, սակայն ավելի քան մեկ շաբաթ անց սոված վերադարձել է գյուղ՝ փորձելով օգնություն տանել:
Երեխայի տատիկը համոզված է եղել, որ աղջկա հայրը նրան իր հետ տարել է հեռավոր մի գյուղ, որտեղ հեռախոսային կապ չկա:
Մի քանի օր անց երեխայի մայրը հասկացել է, որ աղջիկը կորել է:
Ռուսաստանի ամենամեծ մարզ հանդիսացող Սախայի հանրապետությունում սկսվել են երեխայի որոնողական աշխատանքները:
Աղջկան փրկել են խոտածածկ մի հորից, նրա ամբողջ դեմքը ծածկված է եղել մոծակի խայթոցներով, իսկ ինքը թուլացած վիճակում է եղել:
Աղջիկը ջուր է խմել գետերից և սնվել վայրի հատապտուղներով, սակայն նրա մոտ ուժեղ թերսնում է եղել:
Բժիշկների օգնությամբ նրա քաշը վերականգնվել է, իսկ ստուգումների արդյունքում պարզվել է, որ աղջիկը առողջ վիճակում է:

Կարինա Չիկիտովա





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: