Հռոմի Պապը աշխարհի տնտեսական էլիտային մեղադրել է աղքատությանը նպաստելու մեջ
Reuters լրատվականի հաղորդմամբ Պապը նշել է, որ չի կարելի թույլ տալ, որ նոր տեխնոլոգիաները և «անհոգի մեքենաները» փոխարինեն մարդկանց:
Ֆրանցիսկոս I-ը, ով անցյալ տարի կոնդակ էր գրել կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի պաշտպանության մասին, ամենաազդեցիկ գործարարներին կոչ է արել հոգ տանել, որ Երկիր մոլորակը չվերածվի «դատարկ այգու»:
Հիշեցնենք, որ Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումի շրջանակներում աշխարհի ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից շատերը հավաքվում են քննարելու տնտեսական հիմնախնդիրները, կլիմայական փոփոխությունները և աշխարհում տիրող պատերազմները, ինչպես նաև այս խնդիրները լուծելու հեռանկարները: Ֆորումը բազմիցս քննադատվել է հակագլոբալիստական շարժման ներկայացուցիչների կողմից, ովքեր գտնում են, որ աշխարհում տիրող իրավիճակի թիվ մեկ մեղավորը հենց ֆորումի մասնակիցներն են: