Հայերեն   English   Русский  

Կոնստանտին Սոնին. ՌԴ տնտեսության զարգացման համար Թուրքիայի պատժամիջոցները պետք է հանվեն:


  
դիտումներ: 666

Հայտնի ռուս տնտեսագետ Կոնստանտին Սոնինը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը փրկելու 4 միջոց կա:

Առաջին քայլը Թուրքիայի և Ուկրաինայի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների վերացումն է:

Համաձայն Սոնինի՝ Թուրքիայի և Ուկրաինայի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում աճում է սննդամաթերքի գները: Սոնինը ընդգծել է , որ տնտեսական աճը անհնար է առանց միջազգային առևտրի: Այդ պատճառով առաջին քայլը տնտեսական պատժամիջոցները վերացնելն է:

Երկրորդ քայլը կարճ ժամանակահատվածում երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար «իրական և արդյունավետ» ծրագիր կազմելն է:

Երրորդ քայլով պետք է նվազեցնել պաշտպանությանը հատկացվող բյուջեն: Վիճակագրական տվյալների համաձայն՝ ռուսական բյուջեի 40տոկոսը ծախսվում է պաշտպանական նպատակներով: Սակայն գումարի մի մասը պետք է հատկացվի կենսաթոշակներին, առողջապահությանը և կրթությանը: Համաձայն Սոնինի՝ դա տեղի կունենա վաղ թե ուշ:

Չորրորդ քայլը իշխանությունից խարդախ ղեկավարներին հեռացնելն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: