Հայերեն   English   Русский  

Սիրտս փլած է. Կոմիտաս Վարդապետ


  
դիտումներ: 2700

Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերում է Կոմիտաս Վարդապետի խոսքերը.

«Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալքներ հախուռն կհուզին ի խորոց մեր հալածական և ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն: Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, «յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց»: Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կյանքը դիակնացած... Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը: Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ, իսկ մենք կհափշտակենք գործն՝ ընչաքաղցությամբ:

Սիրտս փլած է»:

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: