Կանադական Քվեբեկում 3-ամյա երեխան հիվանդանոցում է հայտնվել թմրանյութերով թունավորմամբ:
Երեխան դրանք գտել է իր մորաքրոջ տանը: Տեղ հասած բժիշկները երեխային գտել են ծանր վիճակում, դժվարացած շնչառությամբ:
Երեխայի մոտ ախտորոշվել է «թմրանյութերի չարաշահում”: Հիմա նրա մորաքույրն ու հայրը ձերբակալվել են: Մինչ կատարվածի հանգամանքները կպարզվեն, փոքրիկը կգտնվի երեխաների պաշտպանության կենտրոնում: