Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր կայցելի Ուկրաինա: Այս մասին գրում է «Միլլիյեթ» թերթի կայքը:
Այցի շրջանակներում վարչապետը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմենի, վարչապետ Արսեն Յացենյուկի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և երկրի գործարար անձանց հետ: