Հայերեն   English   Русский  

Լեհաստանը և Ուկրաինան արգելել են ռուսական բեռնատարների մուտքն իրենց տարածք


  
դիտումներ: 714

Լեհաստանի և Ուկրաինայի իշխանությունների հետ Ռուսաստանի ունեցած տարաձայնությունների պատճառով ռուսական բեռնատար մեքենաները մեծ խնդիրների են բախվում Եվրոպայի ճանապարհին: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Հարյուրավոր բեռնատարներ կուտակվել են Բելառուսի և Լիտվայի միջև գործող 3 սահմանային անցակատերում, որոնք այս պահին ռուսական ապրանքները դեպի Եվրոպա ուղարկելու միակ այլընտրանքային ուղին են: Ռուսաստանի և Լեհաստանի միջև առևտրային երթևեկության մասին պայմանագրի ժամկետը սպառվել է փետրվարի 1-ին, ինչից հետո Մոսկվան և Վարշավան չեն կարողացել համաձայնության գալ Լեհաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու պայմանների շուրջ:

Բելառուսի տարածքով Եվրոպա անցնելը մակ շաբաթով ավելի երկար է տևում, քան ուղիղ երթևեկությունը: Լիտվայի սահմանը հատելու համար ռուսական պետհամարանիշերով բեռնատարները ստիպված են սպասել մոտ 48 ժամ:

Ուկրաինան իր հերթին հայտարարել է, որ ժամանակավորապես արգելում է ռուսական բեռնատարների մուտքը երկիր: Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները արգելել էին ուկրաինական 150 բեռնատարների մուտքը: Վերջիններս Ռուսաստանի տարածքով ուղևորվում էին Կազախստան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: