Այսօրվա ռեսուրսներով իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ. քաղաքագետ
Ըստ քաղաքագետի՝ եթե եռյակ դարձած քառյակը քառյակը կարողանա իրագործել իր ներկայացրած տասներկու կետերը, շատ լավ կլինի, քանի որ «դրանք հասարականպաստ կետեր են». «Ընդդիմադիրները, ովքեր որ այսօր գոռում են իշխանափոխություն, պետք է հասկանան, որ այսօրվա ռեսուրսներով դա իրականացնել հնարավոր չէ»:
Համամասնական ընտրական համակարգի ներդրման մեջ Լևոն Շիրինյանը վտանգ է տեսնում, «քանի որ երբ վերանա տնտեսական օլիգարխիան, կծնվի քաղաքական օլիգարխիան»:
Անդրադառնալով Հայաստանին քաղաքական ներքին զարգացումներին՝ քաղաքագետը նշեց,
որ պետք է սպասել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որից արդյունքներից շատ բան պարզ կդառնա:
Անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին ՄԱԿ-ի գրասենյակում՝ Լևոն Շիրինյանը նշեց,
որ Սերժ Սարգսյանը ճիշտ մարտավարություն է ընտրել.
Թուրքերին պետք չէ հնարավորություն տալ մանրվելու. «Նախագահը ցույց տվեց, որ եթե Թուրքիան մտադրություն չունի արձանագրությունները ստորագրելու, մենք էլ հետ կարող ենք դադարեցնել գործընթացը», - ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ հայկական մի թիզ հողը չարժե ցեղասպանության ճանաչմանը:
«Ցեղասպանության մեջ մեղավոր է թուրքական պետականությունը, ոչ թե առանձին մարդիկ՝ Թալեաթը, էնվերը և այլն:
Թուրքիան մինչև հիմա չի պատասխանել, թե Օսմանյան կայսրության խորհրդարանի անդամները, ովքեր
թեև հայ էին,
սակայն թուրքական պետության պաշտոնյաներն էին, ու՞ր են կորել: Թուրքերը պետական դավաճանություն են կատարվել, օրենսդիր մարմինը գործադիր իշխանության կողմից չէր կարող պատժվել, ոճիրը թուրքական պետությունն է կատարել և ով որ մերժում է սա, ուրեմն նա էլ է միանում այդ ոճիրին: Երկրորդ հարցը. ո՞ւր են կորել
300 հազար հայ զինվորները, ովքեր զորակոչվել էին կայսրության բանակ»,
- եզրափակեց քաղաքագետը