Հայերեն   English   Русский  

Միացյալ Նահանգները ամերիկացիներին նախազգուշացրել է Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին


  
դիտումներ: 974

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը նախազգուշացրել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին զգուշանալ հնարավոր ահաբեկչական հարձակումներից՝ կապված Իսլամական խմբավորման դեմ Միացյալ Նահանգների իրականացրած օդային հարվածների հետ:


Չորեքշաբթի օրը հրապարակված նախազգուշացման մեջ դեսպանատունը հայտնել է, որ իրենք տեղեկություններ չունեն որոշակի սպառնալիքների վերաբերյալ, սակայն Թուրքիայի տարածքում ահաբեկչական հարձակումների հավանականությունը բարձր է:
Դեսպանատունը խնդրել է ամերիկացիներին զգույշ լինել հատկապես Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: