Հետաքրքիր փաստեր Վիկտորիա Բեքհեմի մասին
3.Մանկության տարիներին Վիկտորիան փորձում էր չառանձնանալ իր հասակակիցներից: Երբ Վիկտորիայի հայրը Rolls-Royce գնեց, նա սկսեց մշտապես մեքենայով դպրոց ուղեկցել էր դստերը, իսկ Վիկտորիային դա դուր չէր գալիս, քանի որ այդ կերպ ակնհայտ էր դառնում իր ապահովված ու հարուստ ընտանիքից լինելը:
4.Դպրոցի սանհանգույցում Վիկտորիան բացել էր իր սեփական նորաձևության սրահը: Նորաձևության հանդեպ սերը Բեքհեմի մոտ նկատելի էր դեռ մանկուց:
5.Վիկտորիայի առաջին ժամադրությունը ՄաքԴոնալդսում է տեղի ունեցել: Նա առաջին տղան էր, ով Վիկտորիային հանդիպման էր հրավիրել, քանի որ այլ տղաները այնքան էլ հետաքրքրված չէին իրենով:
6.Վիկտորիա Բեքհեմը որոշել է պարի ուսուցիչ դառնալ, եթե իր փորձերը նորաձևության աշխարհում ցանկալի արդյունք չտան:
7.Լինելով Spice Girls խմբի անդամ՝ Վիկտորիան հայտնել է՝ այդ խմբի աղջիկները միմյանցից զատ այնքան էլ տաղանդավոր չէին, սակայն ամեն ինչ փոխվում էր, երբ նրանք միասին էին երգում:
8.Spice Girls-ի առաջնային անվանումը պետք է Spicy Girls լիներ: Այն բանից հետո, սակայն, երբ համացանցում նման անվանումով անպարկեշտ լուսանկարներով լի վեբ-կայք գտան, նրանք ստիպված էին փոխել իրենց խմբի անվանումը:
9.Վիկտորիան հիշում է, թե ինչպես է սիրահարվել Դևիդ Բեքհեմին: Ֆուտբոլային ընդմիջման ժամանակ, երբ այլ ֆուտբոլիստները գնացին ջուր խմելու կամ հանգստանալու, Դևիդը մոտեցավ իր ընտանիքին, որպեսզի գոնե մի քանի րոպե կարողանա զրուցել նրանց հետ: Վիկտորիային շատ դուր եկավ Բեքհեմի այդ քայլը, քանի որ ինքը ևս շատ կապված է իր ընտանիքի հետ:
10. Դևիդ Բեքհեմը Վիկտորիային առաջարկություն է արել հյուրանոցում ծնկի իջած: Մինչ այդ ֆուտբոլիստը թույլտվություն է հարցրել Վիկտորիայի հորից, ինչը շատ գնահատելի քայլ էր Spice Girls խմբի նախկին անդամի համար:
11.Վիկտորիա Բեքհեմը խոստովանում է, որ կցանկանար լինել Հիլարի Քլինթոնի ոճաբանը:
12.Վիկտորիան ցանկանում է հագուստի այնպիսի հավաքածու ստեղծել, որը հասանելի կլինի անձանց, ովքեր բավականաչափ գումար չունեն թանկարժեք իրեր գնելու համար:
13.Երբ Վիկտորիան որևէ մեկին տեսնում է իր ձևավորած հագուստով, նա անպայման հաճոյախոսում է այդ կնոջը՝ հավաստիացնելով, որ այդ զգեստը կարծես կարված լինի հենց նրա համար: