Հայերեն   English   Русский  

Ըմբշամարտի համաշխարհային միությունը ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը


  
դիտումներ: 496

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ձևափոխում է ըմբիշների մարզահագուստը: Ըմբիշները կկրեն մարզահագուստ, որը կունենա տվյալ երկրի դրոշի գույները:

Նախկինում մարզիկները մրցում էին կարմիր և կապույտ մարզահագուստով, այժմ կարմիր և կապույտ գույնները կպահպանվեն միայն գծերի տեսքով` թիկունքի և ոտքերի հատվածում:

Ըստ ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենադ Լալովիչի` այս փոփոխությունը մարզաձևն ավելի դիտարժան կդարձնի: Նոր մարզահագուստները կկիրառվեն Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից սկսած:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: