Հայերեն   English   Русский  

Արևելյան Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները կրկին ձախողվել են


  
դիտումներ: 744

Փարիզում ընթացքող բանակցությունների ժամանակ կողմերին չի հաջողվել որևէ առաջընթաց գրանցել Մինսկի խաղաղության համաձայնագրի կիրառման հարցում: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները, որոնք Ուկրաինայում խաղաղության հաստատման հիմնական խրախուսողներն են, հույս են հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ ամիսներ տևած երկկողմ ճնշումներից հետո հնարավոր կլինի բեկում մտցնել ուկրաինական հակամարտության մեջ, սակայն չորս ժամ տևած բանակցություններից հետո կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել:

Նշվում է, որ Ուկրաինայի արևելքում`հատկապես Դոնբաս շրջանում, մեծացել են հրադադարի խախտման դեպքերը և բախումները Ուկրաինայի կառավարական ուժերի և ռուսամետ ապստամբների միջև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: