Հայերեն   English   Русский  

Թուրքիան անհատույց Ուկրաինային կփոխանցի ռազմական սարքավորումներ


  
դիտումներ: 981

Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի կառավարության հետ համաձայնագրին՝ Ուկրաինայի զինված ուժերին 809,7 հազար դոլար արժողությամբ հագուստ և սարքավորում փոխանցելու վերաբերյալ: Կառավարության համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառույցի պաշտոնական կայքում, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:

Ըստ տեղեկության՝ համաձայնագրով նախատեսվում է անհատույց ուկրաինական բանակին փոխանցել Թուրքիայի զինված ուժերի գույքը: Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերի զինյալները կստանան զինվորական համազգեստ, զորավարժային սպառազինություն, գրոհային բաճկոններ, վերմակներ, քնապարկեր և այլն: Նախատեսվում է փոխանցումն իրականցնել մարտի սկզբին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: