Օրվա պասային ուտեստը. Սպանախով և բազուկով աղցան
Անհրաժեշտ է՝
Թարմ սպանախ - 250 գրամ
խմելի-սունելի - 2 պտղունց
բազուկ - 1 հատ
ընկույզ
սխտոր - 3 պճեղ
սոխ, կանաչի
աղ, սև և կարմիր պղպեղ, աղացած համեմի սերմ
Պատրաստման եղանակը՝
Բազուկը մոտ 1 ժամով դնում ենք ջեռոցը, որպեսզի փափկի: Թողնում ենք սառչի և անցկացնում ենք քերիչով: Սպանախը լցնում ենք եռացող ջրի մեջ, համեմում աղով և թողնում 3-4 րոպե:Կտրատում ենք կանաչին, սոխը և սխտորը: Ապա լցնում բլենդերի մեջ, ավելացնում ընկույզը, համեմունքները: Ստացված մասսայի մի մասը խառնում ենք քերիչով անցկացված բազուկի հետ, մնացածը՝ աղացած սպանախի հետ: Ավելացնում ենք մի փոքր լիմոնի աղ, խառնում և գնդիկների տեսք տալիս: Մեր աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Նախորդ բաղադրատոմսին կարող եք ծանոթանալ այստեղ: