Արգենտինան չինական ձկնորսական նավ է խորտակել
դիտումներ: 840
Հայտարարության մեջ նշվում է, որ առափնյա պահպանության ուժերը սկզբում փորձել են ռադիոյի միջոցով կապ հաստատել ձկնորսական նավի անձնակազմի հետ, այնուհետև նախազգուշական կրակոց են արձակել: Ծառայության հավաստմամբ խորտակված նավի անձնակազմի բոլոր 32 անդամները փրկվել են:
Չինաստանի իշխանությունները լուրջ անհանգստություն են հայտնել միջադեպի վերբերյալ: Երկրի արտգործ նախարարությունը Արգենտինայից պահանջել է լիարժեք կերպով հետաքննել դեպքը: Նշվում է, որ անօրինական ձկնորսությունը սովորական դարձած խնդիր է տարածաշրջանում: