Հայերեն   English   Русский  

Քրիզանթեմ(CHRYSANTHEMUM)


  
դիտումներ: 6980

Կիսաթփային բույս է ,ցողունը ճյուղավորված `փոքր կտրտված տերևներով: Քրիզանթեմը աստրաների ընտանիքից է և ունի ավելի քան 200 տեսակ: Քրիզանթեմը շատ է տարածված Ասիայի երկներում:

Այս բույսի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեկորատիվ այգեգործության մասին չինական և ճապոնական գրականության մեջ:

Քրիզանթեմ(CHRYSANTHEMUM)

Քրիզանթեմի տեսակներից տարածված են խոշորածաղիկ,դեկորատիվ և մանրածաղիկ թփիկավորները,լիաթերթ և հասարակ բազմերանգ ծաղիկներով: Խոշորածաղիկներից մեծ ժողովրդականություն են վայելում կախ ընկած,ասեղնավոր, խողովակաձև և գոգավոր ձևերի սպիտակ, վարդագույն, դեղին ,բրոնզի , կարմիր և այլ գույների պսակաթերթիկներ ունեցողները:

Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով ,այն սկեցին աճեցնել նաև թաղարների մեջ:

Խոշորածաղիկ քրիզանթեմների սորտերը շատ բազմազան են և մեծ ժողովրդականություն են վայելում , մշակվում են ամենուրեք:

Հայտնի են և մշակվում են հետևյալ տեսակները`

Քրիզանթեմ(CHRYSANTHEMUM)

Քուին Մերի (Queen Mary) սորտի ծաղիկները սպիտակ են,լրիվ բացված ժամանակ գնդաձև,պսակաթերթիկները գանգուր են և կախ ընկած:

Մոն Բլանը(Mont Blanc) սպիտակ է ,խոշոր ,գանգուր պսակաթերթիկներով, կարճահասակ է և ամենավաղն է ծաղկում:

Օլիվյեն (Olivier) խոշոր ,բաց մանուշակագույն ծաղիկ է,պսակաթերթիկները թեքված են դեպի վեր, բարձրահասակ է:

Հոկտեմբերյան արև (Soleil d’ October ) սորտն աչքի է ընկնում դեղնագույն ծաղիկներով,ծաղկում է վաղ:

Լիոնեն(Lionet) ունի խոշոր դեղնա-ծիրանագույն ծաղիկներ,որոնք ուշ են բացվում:

Ոսկյա անձրև(La oluie d’or) սորտը մանրածաղիկ է`դեղին-ոսկեգույն:

Մագդեբլիկը (Magdeblick) մուգ կարմիր մանրածաղիկ է `փայլուն տերևներով:

Դեկորատիվ սորտերից է Էֆեկտոլը(Efiektol),որի ծաղիկը խոշոր է և դեղին:

Քրիզանթեմ

Քրիզանթեմը դյուրին է աճեցնել

Այս սիրում են թարմ և սառը օդ: Լավ են զգում պատշգամբում,որտեղ ծաղկում են միչև սառնամանիքները: Տանը այն պետք է դնել պատուհանի գոգին ,որտեղ արև է ընկնում առավոտը և երեկոյան, ցանկալի է 13-15 աստիճան, հաճախ օդափոխություն: Շոգին բույսը վատ է ծաղկում:

Կիրառումը

Չինական ժողովրդական բժշկության մեջ քրիզանթեմը համարվում է բուժիչ բույս: Նրա տերևները նշանակում են միգրենի դեպքում,իսկ չորացրած ծաղիկները բարձրացնում են ախորժակը: Շատ երկրներում քրիզանթեմի ծաղիկներն ու տերևները գործածում են աչքի հիվանդություններ բուժելու համար, ինչպես նաև մալարիայի և ալկոհոլիզմի , ստամոքսի հիվանդությունների ժամանակ, սրտ-անոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար:

Ասիական երկրներում ցողունները,տերևները և հատկապես բողբոջները գործածում են կեակրի մեջ որպես բանջարեղեն և համեղ աղանդ: Չինաստանում մեծ ժողովրդականություն է վայելում հայտնի տունհաո կերակուրը,որը պատրաստում են քրիզանթեմից:

Որպես խորհրդանիշ

Քրիզանթեմը ավանդաբար պատկերված է Ճապոնիայի պետական էմբլեմայի և դրամի վրա: Երկրի բարձրագույն պարգևներից է Քրիզանթեմի շքանշանը : Իսկ 16-պսակաթերթով դեղին քրիզանթեմը պատկերված է 1889 թվին պաշտոնապես ընդունված Ճապոնիայի կայսերական կնիքի վրա:

Արև ծագող երկրում քրզանթեմի տոնը հատուկ արարողություն է ,պետք է հիանալ բողբոջի յուրաքանչյուր երանգով և խորը մտածել անցած ուղու և կյանքի իմաստի մասին:

Հին ճապոնական պոետները իրենց բանաստեղծություններում գովաբանում էին քրիզանթեմը:

Քրզանթեմը ճապոնական օդաչու մահապարտների խորհրդանիշն էր,երբ նրանք գնում էին հանձնարարության:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: