Հայերեն   English   Русский  

Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus)


  
դիտումներ: 6787

Պատկանում է տուղտազգիների ընտանիքին :Հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը:

Բաղրջուկների ցեղը շատ մեծ է `25տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են ,թփեր,խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու, իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար:

Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus)

Թելից գործում են պարկեր, բրեզենտներ, ցանցեր, պարաններ,իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ,մեկուսիչ շինանյութեր: Որոշ տեսակի մատղաշ շիվերն ու տերևները տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ`որպես բանջարեղեն:

Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի H.rosa chinensis տեսակը,որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն,իսկ բարենպաստ պայմանների դեպքում ` նույնիսկ ձմռանը:

Այս ցեղին պատկանող մյուս տեսակը սիրիական բաղնջուկը մեր պայմաններում ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք:

Չինական վարդը բազմացնում են կտրոններով`գարնանը,որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից,արմատակալեցնում և հետո տնկում 7-9սմ –անոց թաղարներում:

Բաղրջուկ կամ չինական վարդ (Hibiscus)

Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում`խիստ պակասեցնելով ջրելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: