Հայերեն   English   Русский  

​Յանուկովիչի տան արվեստի գործերը վաճառվում են Բելառուսում


  
դիտումներ: 1204

Բելառուսի ԿԳԲ-ն հայտնել է, որ իրենք ձերբակալել են արվեստի գործերի վաճառքով զբաղվող մի քանի մարդկանց, որոնք փորձել են վաճառել՝ իրենց պնդմամբ, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին բնակատեղիից վերցրած հինգ նկար:

ԿԳԲ-ի խոսնակը հայտնել է, որ վաճառողները 2 միլիոն եվրո են պահանջել նկարների համար՝ նշելով, որ դրանք պատկանում են Մոնեի, Վան Գոգի, Կադինսկիի, Մունկի և ռուս նկարիչ Կոստանտին Յուոնի վրձնին:

Արվեստի փորձագետները դեռևս չեն հաստատել նկարների իսկությունը և չեն պարզել արդյո՞ք դրանք պատկանել են Վիկտոր Յանուկովիչին, որը ամիսներ տևած ցույցերից հետո փետրվարին հեռացել է Ուկրաիայից: Ուկրաինացիները ավելի ուշ շրջել էին Կիևի մերձակայքում գտնվող նրա կալվածքում և զարմացել դրա հարստությամբ:
ԿԳԲ-ի խոսնակը նշել է, որ ձերբակալված վաճառողների բնակարանների հետախուզման արդյունքում ավելի քան 100 սրբապատկերներ և նկարներ են հայտնաբերել:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: