Հայերեն   English   Русский  

ԱԺ արտահերթ նիստը նորից տապալվեց


  
դիտումներ: 1458

ԱԺ արտահերթ նիստը, որ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ պետք է գումարվեր այսօր երեկոյան, նորից տապալվել է:

Նիստին գրանցվել է 37 պատգամավոր ոչ իշխանական խմբակցություններից: ՀՀԿ-ական պատգամավորները, ինչպես և երեկ, բոյկոտել են նիստը, ինչի հետևանքով էլ քվորում չի ապահովվել:

Այսօր արտահերթ նիստին պետք է քննարկվեր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում, որը գործելու է հոկտեմբերի 1-ից:

Նշենք, որ տոնավաճառների աշխատակիցներն արդեն մի քանի օր է, բողոքի ցույցեր են իրականացնում Կառավարության և ԱԺ դիմաց՝ ի նշան դժգոհության օրենքից:ԱԺ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: