Հայերեն   English   Русский  

Քաղաքական մեծամասնությունն է գտնում, որ կա խնդիր և պետք է այն լուծել. Միքայել Մելքումյան


  
դիտումներ: 1049

Ազգային ժողովի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ այսօր ԱԺ ընդմիջման ժամին խորհրդակցեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ ''Շրջանառության հարկի մասին'' ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների շուրջ:

Ինչպես խորհրդակցության ավարտին լրագրողներին հայտնեց ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, որոշվել է կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել հարցը և փորձել լուծումներ գտնել. ''Մինչ ժամը 16:30` կառավարության հետ հարցուպատասխանի ժամը, կառավարության ներկայացուցիչները պետք է գան Ազգային ժողով, որպեսզի քննարկենք օրենքը և փորձենք լուծումներ տալ: Մեր դիրքորոշումներն, ընդհանուր առմամբ, կհստակեցնենք, իսկ հետագան աշխատանքային կարգավորման խնդիր է։ Բայց այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունն, ակնհայտ է։ Իրոք, նաև քաղաքական մեծամասնությունն է գտնում, որ կա խնդիր և պետք է այն լուծել''- ասաց Միքայել Մելքումյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: