Հայերեն   English   Русский  

Լուկա Տոնին կիրակի կանցկացնի կարիերայի վերջին հանդիպումը


  
դիտումներ: 646

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող և Վերոնայի հարձակվող Լուկա Տոնին կիրակի օրը կանցկացնի կարիերայի վերջին հանդիպումը:

Աշխարհի առաջնության գավաթակիր Տոնին Իտալիայի առաջնությունում 156 գոլի հեղինակ է դարձել` խաղալով 343 հանդիպումներում 8 տարբեր ակումբների կազմում: 2006-ինՏոնինԻտալիայիլավագույնֆուտբոլիստէճանաչվել։

Նախորդ մրցաշրջանում նա դարձավ հերթական Ոսկե մարզակոշիկի մրցանակակիր: Այդ ժամանակ նա 38 տարեկան էր, այդպիսով դառնալով Ա սերիայի պատմության ամենատարեց ռմբարկուն:

«Ես շատ տարիներ եմ անցկացրել ֆուտբոլում։ Որոշ ժամանակ մտածելով՝ որոշեցի, որ կիրակի օրը կանցկացնեմ վերջին հանդիպումս որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ես մի փոքր նյարդայնանում եմ. այս որոշումը հեշտությամբ չի տրվել և ծնվել է քաոսային իրավիճակում։ Սակայն այն շատ լուրջ է ու վճռական. ես ավարտում եմ կարիերաս։ Իմ վերջին խաղը կլինի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը»,- իր հայտարարությունում նշել է Տոնին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: