ԵՏՄ-ն կարգելափակի Էներգակիրների այլընտրանքային ճանապարհը դեպի Հայաստան . տնտեսագետ
դիտումներ: 1176
Ըստ տնտեսագետի` ԵՏՄ-ին անդամակցությանը Հայաստանը թեև տեխնիկական առումով պատրաստ է, սակայն գլոբալ առումով դա կասկածելի է: « Ավելի գլոբալ առումով մենք կարող ենք ունենալ երկու ծայրահեղ սցենարներ՝ կարող ենք աշխատատեղերի կորուստ ունենալ, սակայն կբազմապատկվի սպառման շուկան: Սա շատ կարևոր ցուցանիշ է, և պետք է պատրաստ լինենք ու կարողանանք ճիշտ օգտագործել այս պահը», - նշեց Մանասերյանը: Նրա կարծիքով` Միությունը հնարավորություն կտա ավելի մեծ ուժերով պայքարել մենաշնորհների դեմ, քանի որ դրսից թափանցող ընկերությունները ավելի հզոր են, քան ներքին մենաշնորհային ընկերությունները:
ԵՏՄ-ին անդամագրվելու դեպքում բացասական հանգուցալուծում կարող է լինել էներգակիրների հարցում. «Էներգակիրների այլընտրանքային ճանապարհը դեպի Հայաստան կարգելափակվի: Եթե անգամ Հայաստանը երրորդ երկրից ներմուծի էներգետիկա, ապա ներմուծման սակագինն այլևս ինքը չի որոշելու: Սա կորոշեն ԵՏՄ անդամ երկրները և Հայաստան այլևս չի կարողանա այս ոլորտում վարել սեփական քաղաքականություն»: